‘Ավելի քան 0.5մլն դրամի վնաս բնությանը՝ մեկ շաբաթվա ընթացքում’

839

Բնապահպանական պետական տեսչության կողմից  հուլիսի 17-ից 24-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների,  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների  եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 1.8մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 23 որոշում, և հաշվարկվել է 556.1հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, հայտնում է բնապահպանության նախարարությունը:

Մասնավորապես` 

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 37.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ խոշոր եղջերավոր անասունների արածեցման 2 դեպքերի համար 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում, և հաշվարկվել է 29.6հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախորդ հոդվածը‘Վիճաբանություն Երևանում. Պարի դասատուն վիրավորվել է (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Բեռլուսկոնի. Ցմահ հեռացում քաղաքականությունից’