‘
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Հաղորդում է «Արցախպրես»-ը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 18:30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում կայանալու է վարչապետ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը՝ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու կապակցությամբ:


‘