‘
ՀՀ քննչական կոմիտեն Գյումրիում հունվարի 12-ին սպանդի ենթարկված Ավետիսյանների իրավահաջորդներին տրամադրել է քրեական գործի շրջանակում իրականացված փորձաքննությունների եզրակացությունները: «Դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունից բացի՝ նախաքննական մարմինը մեզ տրամադրել է նաև քրեական գործով իրականացված այլ փորձաքննությունների եզրակացությունները, որոնց մասին ես, ինչպես նաև Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները, մանրամասն կխոսենք մարտի 20-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ լրացուցիչ տեղեկատվություն կտարածվի կայանալիք մամուլի ասուլիսի անցկացման վայրի և ժամի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի թույլտվությամբ Ավետիսյանների իրավահաջորդները մասնակցել էին դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններին:
‘