‘Ավիաընկերությունները դադարեցնում են թռիչքները Իրաքյան Քուրդիստան’

2251

Քաթարի Qatar Airways ավիաընկերությունը, մի շարք այլ ավիափոխադրողներից հետո, Իրաքի իշխանությունների պահանջով սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը նույնպես դադարեցրել է թռիչքներն Իրաքյան Քուրդիստան, հաղորդել է ավիաընկերությունն իր կայքում:

Չորեքշաբթի Իրաքի քաղավիացիայի վարչությունը հայտարարել է, որ ուրբաթ օրը ժամը 18:00-ից դադարեցնում է բոլոր միջազգային թռիչքները Իրաքյան Քուրդիստանի Էրբիլ և Սուլեյմանիա քաղաքներ:

Ավելի վաղ թռիչքները դադարեցնելու մասին հայտարարել են թուրքական Turkish Airlines, Atlas Global  և Pegasus, եգիպտական EgiptAir, հորդանանյան Royal Jordanian և Էմիրաթների  Flydubai և Air Arabia ավիաընկերությունները:

Իրաքի կառավարությունը ինքնավարության իշխանություններից պահանջել է իր վերահսկողությանը հանձնել Իրաքյան Քուրդիստանի տարածքում գտնվող օդանավակայանները՝ այն բանից հետո, երբ տարածաշրջանում անցկացվեց անկախության հանրաքվե, որը իրաքյան իշխանությունները համարում են ոչ օրինակարգ:

Փոխանցում է ria.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ծեծկռտուք Ուգանդայի խորհրդարանում’
Հաջորդ հոդվածը‘Ծիսական սպանություններ Ուգանդայում. անձրևի դիմաց՝ երեխաների են զոհ մատուցում’