Չիլիի նախկին նախագահ Սեբաստիան Պինյերան փետրվարի 6-ին զոհվել է ուղղաթիռի վթարի պատճառով, հաղորդել է Associated Press-ը։
Չիլիի ներքին գործերի նախարարը հաստատել է նախկին նախագահի մահը։ Ավիավթարի պատճառի մասին մանրամասներ չեն հրապարակվել։
Պինյերան Չիլիի նախագահն էր 2010-2014 և 2018-2022 թվականներին։ Նա 74 տարեկան էր։