‘Ավիացիոն քիմիական միջոցառումների ժամանակացույց’

722

Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ  2014 թվականի հունիսի 14-ից մարզերի  անտառային տարածքներում իրականացվելու են անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ:

Թունավորումից խուսափելու նպատակով պայքարի միջոցառումների ավարտից հետո` 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը, ինչպես նաև նշված ժամանակահատվածում անհարժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել այդ տարածքներից:

       Ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումները կիրականացվեն հետևյալ ժամանակացույցով`

ՀՀ Վայոց Ձորի մարզի «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 14.06.2014թ.-16.06. 2014թ.:

ՀՀ Կոտայքի մարզի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝  17.06.2014թ. — 20.06.2014թ.:

ՀՀ Արագածոտնի մարզի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղ       21.06.2014 -24.06.2014թ.:

Նախորդ հոդվածը‘Իսպանիա-Հոլանդիա. Օրվա կենտրոնական հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինային զրկել են 2015 թ. բասկետբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու իրավունքից’