‘ԱՎԾ. Աշխատավարձը Հայաստանում 2015-ի փետրվարին աճել է ընդամենը 0.7%-ով’

1152

‘

Անվանական աշխատավարձը Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, 2015 թվականի հունվար-փետրվարին կազմել է 173 հազար 833 դրամ ($ 364), տարեկան աճը` 11%, իսկ միայն փետրվարին` 0,7%: 2015 թվականի փետրվարին 2014-ի փետրվարի համեմատ, ըստ ԱՎԾ-ի, անվանական աշխատավարձն աճել է 11%: Մեկ տարի առաջ անվանական աշխատավարձը Հայաստանում 2014-ի հունվար-փետրվարին, նորից պաշտոնական տվյալներով, կազմել է 156 հազար 297 դրամ ($ 382), տարեկան աճը`6.5%, իսկ միայն փետրվարին` 0.5%:

Ըստ ԱՎԾ նախնական տվյալների, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում 2015-ի հունվար-փետրվարին կազմել է 155 հազար 800 դրամ ($ 327), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14%: Իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում աշխատավարձը տարեկան կտրվածքով աճել է 7.4%՝ կազմելով 199 հազար 775 դրամ ($ 419):

 

‘

Նախորդ հոդվածը‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ’
Հաջորդ հոդվածը‘Կայացավ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը’