‘ԱՎԾ-ի տվյալները վերջնական չէին, վերջնական տվյալները կհրապարակվեն մայիսին’

606

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012 թվականին Հայաստանից կատարվել է 1 միլիարդ 428 հազար դոլարի արտահանում: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով էլ՝ արտահանվել է 1 միլիարդ 361 միլիոն դոլարի ապրանք: Այսինքն՝ ԱՎԾ-ի և ՊԵԿ-ի տվյալների տարբերությունը կազմում է 67 միլիոն դոլար: Այս խնդրին անդրադարձել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Ազգային վիճակագրական ծառայությունից iLur.am-ին պարզաբանեցին, որ տվյալների տարբերությունը պայմանավորված է նրանով, որ ցուցանիշները կազմվում են՝առանց էներգակիրների վերաբերյալ տեղեկատվության, որի աղբյուրը հանդիսանում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը,  էներգետիկ կազմակերպությունները,  քանզի էներգակիրների վերաբերյալ բեռնամաքսային հայտարարագրերի լրացման ժամկետները կարող են չհամընկնել արտահանման և ներմուծման փաստացի ժամկետներին:

Ըստ ԱՎԾ-ի՝ տվյալների տարբերության մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ այն, որ մաքսայինից ստացված տվյալները ամսեամիս չեն ճշտվում: Այդ տվյալները ճշտվում են տարին մեկ անգամ՝ մայիսին, ու հրապարակվում են: Այսինքն՝ մայիսին ԱՎԾ-ն պետք է հրապարակի 2012 թվականի ճշգրտված տարեկան տվյալները:

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. Այն, որ Բալոտելին տեղափոխվել է «Միլան», մեր համար աղետ չէ’
Հաջորդ հոդվածը‘Էկել ես ստեղ, որ ի՞նչ անես ‘