‘ԱՎԾ. Հոկտեմբերին տնտեսության ակտիվությունը նվազել է 16,5%-ով ‘

750

Հայաստանում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նախնական տվյալների, հոկտեմբեր ամսին սեպտեմբերի համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել է 16,5 տոկոսով: Նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ տնտեսությունն աճել է 4,9%-ով:

Սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին նվազել են նաեւ գյուղատնտեսության ցուցանիշը՝ (32,8$), շինարարության ծավալը (8,9%), առեւտրի շրջանառությունը (2,7%) եւ ծառայությունների ծավալը (0,4%): Հոկտեմբերին աճ է գրանցվել արդյունաբերության եւ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում՝ համապատասխանաբար 2,5 եւ 5,7 $-ով:

Միջին ամսական աշխատավարձը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատությամբ նվազել է 0,2 տկոսով՝ կազմելով շուրջ 119 հազար դրամ: Նախորդ տրվա հոկտեմբերի համեմատությամբ գրանցվել է միջին ամսական ածխատավարձի 4,4 % աճ: Միեւնույն ժամանակ, սպառողական գների ինդեքսը ամսական կտրվածքով աճել է 1,2 տոկսոսով, իսկ տասներկուամսյա կտրվածքով գներն աճել են 3,4 տոկոսով:

Արտաքին առեւտրաշրջանառությունը հոկտեմբեր ամսին զգալի աճ է գրանցել՝ 29,6 $: Ընդ որում, արտահանման եւ ներմուծման միջեւ բացասական ցուցանիշը շարունակում է մեծ մնալ: Այսպես՝ հոկտեմբերին Հայաստանից արտահանվել է 134 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք, ներմուծվել՝ $427,5 միլիոնի: 

Նախորդ հոդվածը‘«Նորդշելանդ» — «Շախտյոր»՝ մեկնարկային կազմերը’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյորը» դուրս եկավ հաջորդ փուլ, «Յուվենտուսը» ջախջախեց «Չելսիին» եւ ՉԼ մյուս հանդիպումների մասին’