‘ԱՎԾ. Մայիսին տնտեսական ակտիվությունն աճել է 8.9% ‘

1188

Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2014-ի մայիսին աճել է 8.9%, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ` 5.1%, 2014-ի հունվար – մայիսին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ` 4%: Համեմատության համար նշենք, որ տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2013-ի հունվար — մայիսին աճել է 5.3%, իսկ միայն մայիսին` աճը կազմել է 8,3%:

Ըստ ԱՎԾ նախնական տվյալների, մայիսին տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված էր գյուղատնտեսության ոլորտի 38.3% աճով (տարեկան կտրվածքով` 8.6%), ինչպես նաև շինարարության ոլորտի` 30.5% (տարեկան աճը`0.1%), առեւտրի ոլորտի` 5.6% (տարեկան աճը` 4,9%), արդյունաբերության ոլորտի` 5% (տարեկան աճը` 7.1%), ծառայությունների սակագների`3.9% (տարեկան աճը` 4.1%) աճով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը մայիսին նվազել ` 7.3% (տարեկան աճը`9%): 2014-ի հունվար – մայիսին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական ոլորտում աճը կազմել է 0.2%, էլեկտրաէներգիայի արտադրությունը`0,2%: Արդյունաբերական արտադրության ինդեքսը 2014-ի հունվար – մայիսին կազմել է 104,4%, մայիսին` 99,2%, իսկ 2013-ի մայիսի համեմատ` 103.6%:

Ըստ վիճակագրական տվյալների, բացարձակ արտահայտությամբ առևտրի ծավալը 2014-ի հունվար — մայիսին կազմել է 812.5 մլրդ դրամ (մոտ $ 2 մլրդ): Երկրորդ տեղում է արդյունաբերական ոլորտը` 471,7 մլրդ ($ 1,1 մլրդ), երրորդ տեղում է ծառայությունների ոլորտը` 404,2 մլրդ դրամ ($ 981 մլն), չորրորդն է իր ծավալով գյուղատնտեսությունը` 160.7 մլրդ դրամ ($ 390 մլն), իսկ հինգերորդը` շինարարության ոլորտը` 90.9 մլրդ դրամ ($ 220 մլն): Ծավալների տարեկան աճով առաջին տեղում է գյուղատնտեսության ոլորտը (5.4%), որին հաջորդում են`առեւտրի ոլորտը (5.1%) և ծառայություններ լորտը (3.1%):

Վիճակագրության համաձայն, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2014-ի հունվար – մայիսին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.2%, մինչև 3,251 մլն կՎտժ, միայն մայիսին կազմելով 555.8 մլն կՎտ ժամ (տարեկան աճը`9%):

Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2014 թվականի հունվար – մայիսին կազմել է 939.6 մլրդ դրամ ($ 2,3 մլրդ), տարեկան աճը`2.3%, իսկ ամսական անկումը`5%: Դրա կառուցվածքում արտահանման ծավալը տարեկան կտրվածքով աճել է 3.2%, մինչև 239.2 մլրդ դրամ ($ 580 մլն, ամսական անկումը`4,3%), իսկ ներմուծման տարեկան աճը կազմել է 2%, մինչև 700.4 մլրդ դրամ ($ 1.7 մլրդ, մայիսի անկումը` 5,2%): Միայն 2014-ի մայիսին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 192.6 մլրդ դրամ ($ 466 մլն), մասնավորապես, արտահանումը կազմել է 46.9 մլրդ դրամ ($ 113.5 մլն), իսկ ներմուծումը`145.7 մլրդ դրամ ($ 352.5 մլն):

ՀՀ դրամի միջին կշռված փոխարժեքը 2014 թվականի մայիսին կազմել է 413.32 դրամ / $ 1, իսկ հունվար – մայիսին`412.15 դրամ / $ 1: 

Նախորդ հոդվածը‘Առանց նախագահի որոշման՝ ռադան չի կարող երկրում ռազմական դրություն մտցնել’
Հաջորդ հոդվածը‘Պյոտր Պոռոշենկոն Ուկրաինայի արևելքում չի երկարացրել զինադադարի ժամկետը’