‘ԱՎԾ-ն կրկին աճպարարությամբ է զբաղված. «Ժողովուրդ»’

1213

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը։  «Ժողովուրդը» այս կապակցությամբ գրում է.

Սակայն հետաքրքիր է, որ տարվա ներդրումների մասին տվյալներն ԱՎԾ-ն ներկայացրել է նոր մեթեդոլոգիայով, ինչը հնարավորություն չի տալիս այն համեմատել նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրականացված ներդրումների չափերի հետ։ Ասել է թե՝ իշխանությունները որոշել են կոծկել օտարերկրյա ներդրումների ծավալների շեշտակի նվազումը։

 Բայց երբ «Ժողովուրդ»-ը համեմատեց Տիգրան Սարգսյանի կառավարության վերջին և Հովիկ Աբրահամյանի կառավարության առաջին եռամսյակների տվյալները՝ հունվար-մարտ և ապրիլ-հունիս կտրվածքով, արձանագրվեց, որ այս տարվա առաջին կիսամյակում ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 249 մլրդ 963 մլն դրամ։ Իսկ առաջին եռամսյակում այդ թիվը 201 մլրդ 892,6 մլն դրամ էր։ Ասել է թե՝ երկրորդ եռամսյակում իրականացվել է ընդամենը 48 մլրդ դրամի ներդրում։

Նախորդ հոդվածը‘Բժշկին ծեծելու համար Թալինի քաղաքապետի եղբայրը չի պատժվի. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Շարմազանովի նոր «տրյուկը». «ՉԻ»’