‘ԱՎԾ-ն շարունակում է զվարճացնել. «ՉԻ»’

1056

Ազգային վիճակագրության պաշտոնական տվյալների համաձայն` Հայաստանում տարեկան գնաճը եղել է նախատեսված թիրախային տիրույթում: Ավելին` դեռ մի բան է միջինից ցածր է եղել և կազմել է ընդամենը 3 տոկոս:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Այստեղ 3 տարբերակ կա: Առաջին` ԱՎԾ-ն պարզապես խաբում է (բայց մենք, իհարկե, բացառում ենք այս տարբերակը. ո՞վ է տեսել, որ ԱՎԾ-ն սուտ բան ասի): Երկրորդ` ամեն ինչ իսկապես էլ ընդամենը 3 տոկոսով է թանկացել, բայց մենք «էշ-էշ» ավելի թանկ ենք վճարում կամ թեյավճար ենք թողնում: Երրորդ` անցած տարի Հայաստանի խանութները սկսել են աշխատել տաքսի-ծառայությունների սկզբունքով: Այսինքն` կիլոմետրը 100 դրամ է, բայց 200 դրամ էլ նստելավարձ կա: Ըստ  երևույթին խանութները բոլոր ապրանքների համար 20 տոկոս «առնելավարձ» են սահմանել, բայց գնապիտակի վրա չեն նշում, դրա համար էլ այսպիսի հրաշալի վիճակագրություն է ստացվել: Փաստորեն եթե «առնելավարձը» 30 տոկոս սահմանեին՝ գնանկում կարձանագրվեր:

Նախորդ հոդվածը‘Բլաշչիկովսկի. «Համոզված եմ, որ մարդուն ուժեղ են դարձնում իր կյանքի դժվար պահերը»’
Հաջորդ հոդվածը‘Մեսսի. «Ես զայրացած եմ, որ սուտ բաներ են գրվել»’