‘ԱՎԾ. Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին աղքատությունն աճել է 17,4 տոկոսով’

968

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում` 2008-2012թթ. Հայաստանում աղքատության ցուցանիշն աճել է 17,4%-ով: Նախորդ տարվա տվյալներով, որ այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը, աղքատ է բնակչության 32,4 տոկոսը յորաքանչյուր երրորդ մարդը:

Հաշվետվության մեջ աղքատ բնակչությունը ներկայացված է երեք խմբերով` ծայրահեղ աղքատ, շատ աղքատ եւ աղքատ: Այս ընթացքում ծայրահեղ աղքատների թիվն ավելացել է 1,8 անգամով, իսկ շատ աղքատներինը` 7,1 տոկոսով:  

Ըստ հաշվետվության, աղքատ է Հայաստանում մշտապես բնակվող 980 հազար մար, նրանցից շատ ազքատ են 408 հազարը, ծայրահեղ աղքատ` 85 հազարը:

Ընդ որում, աղքատ է համարվում ամսական 37 հազար 44 դրամից ցածր եկամուտ ունեցող մարդը, շատ աղքատ` 30 547 դրամից ցածր, եւ ծայրահեղ աղքատ` 21 հազար 732 դրամից ցածր եկամուտ ունեցող մարդը:

Ամենացածր աղքատության ցուցանիշը Երեւանում է` շուրջ 25,6%, ինչը 1,6 անգամ ցածր է մնացած քաղաքայինբնակավայներից:Ընդ որում, 2008-ի համեմատությամբ Երեւանում աղքատությունն ավելացել է 27,3 տոկոսով, մինչդեռ մյուս քաղաքներում` 12,3%-ով:

ԱՎԾ-ն նշում է, որ աղքատության մակարդակի աճի հիմնական պատճառը 2009-ին գրանցված տնտեսական անկումն է 14,1 տոկոսով 

Նախորդ հոդվածը‘Մերօրյա Պանիկովսկին, կամ բարոյակա՞ն էր արդյոք «սիմվոլը» ‘
Հաջորդ հոդվածը‘Պուտինին սպասարկող օդանավն այսօր կժամանի Երեւան’