‘
2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում կատարվել է 13776 հանցագործություն, նախորդ տարվա 13474-ի փոխարեն:
Ըստ ԱՎԾ տվյալների, կատարված հանցագործությունների մեջ արձանագրվել է թեթև հանցագործույթունների 6746 դեպք, միջին ծանրության հանցագործությունների` 4303 դեպք, ծանր հանցագործությունների` 2598 և խիստ ծանր հանցագործությունների` 129 դեպք: Ըստ աղբյուրի, հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել 42 սպանություն, 21 սպանության փորձ, առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու 981 դեպք: Արձանագրվել է հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ կատարված 2296 հանցագործություն: Դրանց մեջ արձանագրվել է զենքի ապօրինի պահպանման, շրջանառության և պատրաստման 424 դեպք: Արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 615 դեպք, որից 144-ն ավարտվել է մահվան ելքով:
2014 թվականի առաջին 9 ամիսներին կատարվել է գույքի դեմ 5085 հանցագործություն, այդ թվում, պետության կամ հասարակական գույքի հափշտակման 148 դեպք, գողության 58, խարդախության` 16 և յուրացման 74 դեպք: Անձնական գույքի հափշտական դեպքերը կազմել են` 4577, այդ թվում, ավազակության դեպքերը`51, կողոպուտի դեպքորը` 178, գողության դեպքերը` 3,539, որտեղ բնակարանային գողության դեպքերը կազմել են 1189:
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է տնտեսական բնույթի 694 հանցագործություն, որից 138-ում արձանագրվել է կեղծ փողերի ու արժեթղթերի արտադրության պահպանում և իրացում: Նշված ժամանակահատվածում կատարվել է պետության, քաղաքացիական ծառայության և կառավարման դեմ 1914 հանցագործություն, պաշտոնական դիրքի չարաշահման 125 դեպք, կաշառք տալու ստանալու 37 դեպք և իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելու 23 դեպք:
‘