‘Ավստարլացին տատու է արել «Սիմփսոնները» մուլֆիլմի 203 հերոսների պատկերներով’

958

Ավստարալական Մելբուռնի բնակիչՄայքլ Բաքսթերը իր մարմնին դաջվածքներ է արել, որոնցում պատկերված են «Սիմփսոնները» մուլտֆիլմի 203 հերոսներ: Ընդհանուր առմամբ՝ դրա վրա ծախսվել է 130 ժամ, հաղորդել է  The Daily Mail-ը: Աշխատանքի համար Բաքսթերը տատու-վարպետիներին վճարել է 12 հազար ավստրալական դոլար (մոտավորապես 10 հազար ԱՄՆ դոլար):

Աշխատանքներն ավարտվելուց հետո Բաքսթերը կապվել է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների հետ: Սպասվում է, որ նրա ռեկորդը կգրանցվի դեկտեմբերի 17-ին՝ մուլտսերիալի 25-ամյակի օրը:

Նշվում է, որ 52-ամյա Բաքսթերը բանտապահ է աշխատում: Նա պատմել է, որ դաջվածքները հատկապես դուր են եկել իր թոռներին: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ճապոնական «Ասահի» թերթի նախագահը հրաժարական է տվել’
Հաջորդ հոդվածը‘Երկրորդ քաղաքացիությունը թաքցնելու համար տուգանվել են 40 հազար ռուսաստանցիներ’