‘
Իրաքում «Իսլամական պետության» գրահայինները մահապատժի են ենթարկել ևս մի պատանդի: Շաբաթ օրը համացանցում է հայտնվել բրիտանացի Դևիդ Հեյնսի մահապատժի տեսագրությունը՝ «Ուղերձ Ամերիկայի դաշնակիցներին» վերտառությամբ: Հեյնսն աշխատում էր հասարակական կազմակերպությունում և մարդասիրական օգնություն էր հասցնում Սիրիա, որտեղ էլ առևանգվել էր մեկ տարի առաջ:
«ԻԼԻՊ»-ի դիրքերին օդային հարվածներ հասցնող ԱՄՆ ՌՕՈՒ-ի գործողությանը որոշել է միանալ նաև Ավստարալիան: «Մարդասիրական կազմակերպության աշխատակցի մահապատիժը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ այդ ահաբեկչական կազմակերպությունը ոչ միայն չարիք է գործում, այլև դրանից հաճույք է ստանում: Մեր կառավարությունը որոշել է պատրաստել և Արաբական Միացյալ Էմիրություններում գործի գցել ռազմական խմբավորում, որն Իրաքի տարածքում կնպաստի «ԻԼԻՊ»-ի դեմ ռազմական գործողությունների հաջող ընթացքին»,- հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը:
ԱՄԷ կուղարկվեն Hornet տիպի ութ գրոհային ինքնաթիռներ, կապի օդանավ, տրանսպորտային օդանավ, ինչպես նաև 600 հոգանոց ցամաքային ստորաբաժանում: Փոխանցում է euronews
‘