‘Ավստրալացի ոստիկանները կարող են գնդակահարել ենթադրյալ ահաբեկիչներին’

2300

Ավստրալիայի ամենախիտ բնակեցված նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի ոստիկանությունը կարող է իրավունք ստանալ կրակ բացել «ահաբեկչության հետ կապ ունեցող» կասկածյալի վրա, եթե անգամ նա բացահայտ սպառնալիք չի ներկայացնում, հաղորդում է Reuters գործակալությունը:

Նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը պատմել է, որ նահանգի խորհրդարանը կքննարկի այդ օրինագիծը: Առաջարկվող փաստաթղթի տեքստի համաձայն՝ ոստիկանության՝ կոչումով ավագ սպան  կարող է անհապաղ ուժ կիրառել, եթե միջադեպը համարվել է «ահաբեկչության հետ կապ ունեցող»:

Հաղորդվում է, որ օրիագիծն առաջարկվել է հաճախակի դարձած գրոհների ֆոնին, որոնք ուղեկցվել են պատանդառությամբ:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Զախարովա. Տարածաշրջանային այցից հետո ՄԽ համանախագահները կհստակեցնեն իրադրությունը’
Հաջորդ հոդվածը‘Գուանտանամոյի կալանավորը դատական հայց է ներկայացրել’