‘
Ավստրալիայի բժշկական կենտրոններից մեկում բացահայտվել է, որ 17-ամյա մի երիտասարդ կես տարի շարունակ մոլորության մեջ է գցել հիվանդներին՝ երիտասարդ բժիշկ ձևանալով, գրում է RT կայքը:
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, 2011թ. պատանուն հեռացրել են բուժհաստատությունում իրականացվող կամավորական աշխատանքից՝ «անհարիր պահվածքի» համար:
«Բժիշկ չգիտեմինչ» մականունը ստացած երիտասարդը բժշկական կրթություն չունի և, բնականաբար, չի կարող բուժել մարդկանց:
Հատկանշական է, սակայն, որ բժշկության երիտասարդ սիրահարը ոչ մի վնաս չի հասցրել հիվանդներին: Նա հիմնականում վիտամիններ է նշանակել, ոչ թե ուժեղ ազդեցության դեղամիջոցներ:
Այնուամենայնիվ, ոստիկանությունը անթույլատրելի է համարել երիտասարդի գործողությունները: Շուտով տեղի կունենա չկայացած «Բժիշկ չգիտեմինչի» գործով առաջին դատական նիստը:
‘