‘Ավստրալիայի աննախադեպ շոգերը հատել են 150-ամյա ռեկորդի շեմը’

568

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում աննախադեպ շոգերի պատճառով հարյուրավոր մարդիկ բժիշկների օգնությանն են դիմում, հայտնում է ABC լրատվական գործակալությունը:

Ընթացիկ ամսվա սկզբից նահանգի ողջ տարածքում +41 աստիճան տաքություն է գրանցվել, սակայն վերջին օրերին ջերմաչափի սանդղակը հասել է  +45, +46-ի, ինչն աննախադեպ ցուցանիշ է վերջին 150 տարիների կտրվածքով:

«Բուժաշխատողներին  արևահարության գանգատներով դիմել է 52 մարդ, բացի այդ՝ 40 հոգի  սրտի կաթված է ստացել»,- ասվում է նահանգի առողջապահական ծառայության հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ աննախադեպ շոգերից ավստրալական անտառներում բռնկված հրդեհների հետևանքով հարյուրավոր մարդիկ դեռևս անհայտ կորած են համարվում:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետն ադրադարձել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը’
Հաջորդ հոդվածը‘Դատապարտյալը ահազանգում է, որ վախենում է իր կյանքի համար’