‘
Այս խաղը հավակնում էր դառնալ ֆուտբոլի աշխարհի առաջնության հերթական անակնկալներից մեկը: Բոլորի կողմից B խմբում հետնապահ համարվող Ավստրալիայի հավաքականը քիչ էր մնում հաղթեր հզոր Հոլանդիային: Խաղի առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով: Արյեն Ռոբենը խաղի հաշիվը բացեց 20-րդ րոպեին, սակայն մեկ րոպե անց Տիմ Կեհիլի հարվածն ավարտվեց գոլով: Առաջին խաղակեսում շատ ավելի վտանգավոր էին Ավստրալիայի հավաքականի գրոհները: Երկրորդ խաղակեսի 54-րդ րոպեին Էդինակն առաջ մղեց Ավստրալիայի հավաքականին: Դա կարծես թե բարկացրեց հոլանդացիներին, և 10 րոպեում նրանք երկու գնդակ ուղարկեցին Ավստրալիայի դարպասը: 57-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վան Պերսին, իսկ 68-րդ րոպեին՝ Դեպայը: B խումբն այս պահին 6 միավորով գլխավորում է Հոլանդիայի հավաքականը:
Ավստրալիա — Հոլանդիա՝ 2:3
Գոլեր. Թիմ Կեհիլ՝ 21, Էդինակ՝ 54, Արյեն Ռոբեն՝ 20, Վան Պերսի՝ 57, Դեպայ՝ 68:
‘