Ավստրալիայի վարչապետը մտադիր է Ասանժին վերադարձնել հայրենիք

517

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն մտադիր է բոլոր դիվանագիտական ջանքերը գործի դնել ՝ Ավստրալիայի քաղաքացի,  WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին հայրենիք վերադարձնելու համար։

«Ես չեմ հասկանում՝ ինչ կառուցողական նպատակի է ծառայում Ջուլիան Ասանժի կալանքը, և համոզված եմ, որ այն ամենը, ինչ նրա հետ կատարվել է, արդեն բավարար է։ Նրա վերադարձի հարցն Ավստրալիա պետք է լուծվի, և ես կշարունակեմ օգտագործել դիվանագիտական բոլոր միջոցները՝ դրան հասնելու համար»,- ասել է Ալբանեզեն երկրի խոշորագույն անկախ պարբերականին՝ Conversation-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ  Ասանժի հետագա ճակատագրի վերաբերյալ հարցը բազմիցս բարձրացրել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ զրույցների ժամանակ։

«Ասանժի ասքը արդեն երկար ժամանակ է՝ շարունակվում է, և ժամանակն է վերջ դնել դրան»,- ընդգծել է Ավստրալիայի վարչապետը՝ նշելով, որ այդ հարցը հուզում է բազմաթիվ ավստրալացիների։

ԱՄՆ-ում 51-ամյա Ասանժին մեղսագրվում են հանցագործություններ՝ կապված ամերիկյան պատմության ընթացքում գաղտնի տվյալների խոշորածավալ բացահայտումների հետ։ Առաջադրված մեղադրանքների համակցմամբ՝ նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼուի վան Գալ. Արգենտինական լրատվամիջոցները սխալ են ներկայացրել իմ խոսքերը
Հաջորդ հոդվածըՊերեսը Ռոնալդուին ասել է, որ Ռեալն իր տունն է և նա կարող է մարզվել բազայում որքան ցանկանում է