‘Ավստրալիայի վարչապետը ցավում է, որ Թրամփի պարոդիան թափանցել է ԶԼՄ-ներ’

1634

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը ցավում է, որ իր ելույթի ձայնագրությունը, որում ինքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պարոդիան է արել, հայտնվել է լրատվամիջոցներում: Քաղաքական գործիչը հավաստիացրել է, որ իր կատակի թիրախն ինքն է եղել, այլ ոչ թե ամերիկյան առաջնորդը, գրում է Courier Mail-ը:

Խորհրդարանում ամենամյա ձմեռային պարահանդեսի ընթացքում վարչապետը կատակել է Նյու Յորքում անցյալ ամիս Թրամփի հետ իր հանդիպման մասին ու ասել . «Մենք հաղթում ենք հարցումներում: Հաղթու՛մ ենք: Ոչ թե կեղծ հարցումներում, որոնցում մենք չենք հաղթում: Մենք հաղթում ենք իսկական հարցումներում: Գիտեք այդ օնլայն-հարցումները: Դրանցում այնքան հեշտ է հաղթել: Օրինակ՝ այն ռուսաստանյան տղան»,- ասել է Թյորնբուլը՝ փորձելով նմանակել Թրամփին և ակնարկելով ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մեղադրանքը:

Վարչապետը հայտարարել է, որ նա ընդամենը կատակել է՝ «առանց չարության և ոչ պաշտոնապես»:

Կանբեռայում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացրել է, որ Թյորնբուլի ասածին հումորով են վերաբերվում:

Փոխանցել է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Դենիս Ռոդմանը Կիմ Չեն Իրին է նվիրել Դոնալդ Թրամփի գիրքը’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը Պորոշենկոյին պատասխանել է Շեվչենկոյով’