‘
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հայտարարել է, որ նոյեմբերին «մեծ քսանյակի»՝ Բրիսբենում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Վլադիմիր Պուտինը ստիպված է լինելու պատասխանել բարդ հարցերի՝ կապված մալայզիական MH17 ինքնաթիռի կործանման հետ:
Ավստրալիայի ֆինանսների նախարար Ջո Հոքիի խոսքով՝ Ավստրալիայում Պուտինի հետ ազնիվ երկխոսություն են ակնկալում «Բոինգի» վերաբերյալ:
Բանն այն է, որ Ավտրալիայում հասարակական կարծիքը հակված է օդանավի կործանման մեջ մեղադրելու ռուսաստանամետ անջատականներին, ովքեր հերքում են իրենց առնչությունը ավիաաղետին:
Օդանավի 298 ուղևորներից 38-ը Ավստրալիայի քաղաքացիներ էին: Փոխանցում է BBC-ն:
‘