Ավստրալիայի ֆուտբոլային լիգան ջանքեր կգործադրի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը կազմակերելու համար։
«Մենք հետաքրքրված ենք, որպեսզի Ռոնալդուն հանդես գա Ավստրալիայում։ Ակնհայտ է, որ կան ռիսկեր, բայց մենք ունենք առաջարկ, որը նա կդիտարկի»,- Ավստրալիայի ֆուտբոլային լիգայի գլխավոր տնօրեն Դենի Թաունսենդի խոսքը մեջբերում է Yahoo Sports-ը։
Այժմ Ավստրալիայում է հանդես գալիս Պորտուգալիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող, 35-ամյա Նանին, որը ներկայացնում է «Մելբուրն Վիկտորիա» ակումբը։
Ռոնալդուի սկանդալային հարցազրույցից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հանդիպում է ունեցել ակումբի ղեկավարների հետ եւ պահանջել ազատվել ֆուտբոլիստից։