‘
Մոտ 1000 մարդ է մասնակցել առաջին համաշխարհային Sydney Skinny՝ լողի «մերկ օվկիանոսային» մրցումներին, հաղորդում է Sydney Morning Herald-ը: Լողատարածությունը կազմել է 900 մետր:
Լողավազքի կազմակերպիչ Նայջել Մարշը հայտարարել է, որ ակցիային մասնակվել են տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ, այդ թվում 89-ամյա մի ծերունի: Նա հավելել է, որ լողավազքին մասնակցել են ոչ միայն «գաղափարական նուդիստներ», այլ նաեւ նրանք, որոնց համար մերկ լողավազքը դարձել է «կյանքի նոր փորձ»:
Լողավազը սկսվել է Cobblers Beach լողափում եւ ավարտվել Սիդնեյի նավամատույցում:
Նշենք, որ Ավստրալիայում պարբերաբար կազմակերպվում են ռեգբիի «նուդիստական» հանդիպումներին, իսկ ահա մերկ լողավազք առաջին անգամ տեղի ունեցավ:
‘