‘Ավստրալիայում ութ երեխաների սպանության մեջ կասկածվում է վերջիններիս մայրը’

778

Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, որը կասկածվում է դեկտեմբերի 19-ին Քերնսի արվարձանում (Քվինսլենդ նահանգ) ութ երեխայի սպանության մեջ, հաղորդել է The Sydney Morning Herald թերթը:

37-ամյա կինը ձերբակալվել է սպանության  համար և ներկայումս գտնվում է Քերնսի հիվանդանոցում՝ ոստիկանների հսկողության տակ: Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ նրան առայժմ պաշտոնապես ոչ մի մեղադրանք չի ներկայացվել: Կասկածյալը սպանված երեխաներից մի քանիսի մայրն է:

Հիշեցնենք, որ ավստրալական ոստիկանությունը Մուրեյ-սթրիթի բնակելի տներից մեկում հայտանաբերել էր 18 ամսականից մինչև 15 տարեկան ութ երեխաների դիակներ: Նրանց բոլորին մորթել կամ խեղդամահ էին արել:

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հայտարարել էր, որ «դա աննկարագրելի հանցագործություն էր»: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի փորձագետներ. Sony Pictures-ը գրոհել են հյուսիսկորեական ցանցահենները’