‘Ավստրալիայում վիճում են նիհար եւ գիրուկ մոդելների պատճառով’

3241

‘

Ավստրալիայում սուր բանավեճեր են ընթանում Sports Illustrated ամսագրի կազմակերպած նորաձեւության ցուցադրությանը «ստանդարտ» մոդելների կողքին «փլաս սայզ» (ստանդարտից մեծ չափսերի) աղջիկների մասնակցությունը: Ցուցադրության ժամանակ նիհար եւ ոչ այնքան նիհար մոդելները լողազգեստներ են ցուցադրել:  

Սիդնեյի Daily Telegraph թերթում հայտնված հոդվածը քննադատել է այս որոշումը՝ գիրուկ մոդելների՝ բեմահարթակում հայտնվելը համարելով անպատասխանատու քայլ: Հոդվածագրի զրուցակից բժիշկը նշել է, որ նման մոդելները գովազդում են առողջության համար վտանգավոր ապրելակերպը: Ուրիշ մասնագետներ կարծում են, որ, հակառակը, նորաձեւույթյան ցուցադրություններին կարող են մասնակցել ցանկացած կազմվածքի մոդելներ, փոխանցում է BBC-ն: 

‘

Նախորդ հոդվածը‘Երեւանցի տղամարդը ծեծելով սպանել է 34-ամյա կնոջը’
Հաջորդ հոդվածը‘Սինքֆիլդի գավաթ. Արոնյանը 2-րդ տուրում պարտություն կրեց’