‘Ավստրալիան անհանգստացած է փախստականների ճամբարներում բռնությունների դեպքերից’

771

Ավստրալիայի իշխանությունները տեղեկացրել են, որ երկրի իրավապահ մարմինները հետաքննում են բռնության ավելի քան քառասուն դեպքեր, որոնք տեղի են ունեցել այն կենտրոններում, որտեղ միգրանտներն սպասում են փախստականի կարգավիճակ ստանալու որոշմանը:

Հետաքննվող միջադեպերի շարքում կան նաև բռնության դեպքեր երեխաների նկատմամբ: Ինչպես հաղորդել է երկրի ներգաղթի վարչությունը՝ վերջերս 16-ամյա մի աղջիկ ցած է նետվել պատշգամբից՝ այն բանից հետո, երբ նրան բռնաբարել էին փախստականների ճամբարներից մեկում:

Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են, որ անում են հնարավոր ամեն ինչ՝ երեխաներին այդ կենտրոններից տեղափոխելու համար: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինան և ԱՄԷ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել Կիևին զենք մատակարարելու վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘ԴԺՀ-ն հայտարարել է ծանր սպառազինությունը դուրս բերելու մասին’