‘
Ավստրալիան, ավելի քան տասը տարվա ընթացքում՝ առաջին անգամ, ահաբեկչության սպառնալիքի մակարդակը «միջինից» դարձրել է «բարձր»:
Իշխանությունները մտավախություն ունեն, որ ջիհադականները կարող են վրեժ լուծել ավստրալացիներից, որոնք մեկնել են Մերձավոր Արևելք՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու:
Միևնույն ժամանակ, ինչպես մամլո ասուլիսում հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը, հետախուզական ծառայությունները տեղեկություններ չունեն նախապատրաստվող հարձակումների մասին: Փոխանցում է BBC-ն:
‘