Ավստրալիան միջուկային զենք ձեռք բերելու ձգտում չունի և հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին։
Համապատասխան հայտարարությունն ուրբաթ օրը արել է ավստրալական ԱԳՆ ղեկավար Փեննի Վոնգը։
Նախարարի խոսքով՝ AUKUS դաշինքի (Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի եռակողմ ռազմական գործընկերությունը) պայմանավորվածությունների շրջանակում սեփական ատոմային սուզանավեր կառուցելու թեման լայնորեն քննարկվում է և «մեծ ուշադրության արժանանում, թեև գործընկերությունը ստեղծվել է, նախևառաջ, տեխնոլոգիական գործընկերության նպատակով»։
«Ավստրալիայի համար դա նոր հնարավորություն է ամրապնդելու իր ռազմական կարողությունը, սակայն մենք նաև պահպանում ենք մեր կատարյալ հավատարմությունը Միջուկային զենքի չտարածման պայմանագրին։ Միջուկային շարժիչն ամենևին էլ նույնը չէ, ինչ միջուկային զենքը, ինչն Ավստրալիան չի ձգտում ունենալ»,- ասել է Վոնգը։
Փոխանցում է tass.ru-ն։
