‘
Ավստրալիայի իշխանությունները մերժել են Սիրիայում և Իրաքում ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում ռազմական օժանդակությունը մեծացնելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայցը:
Ներկայումս Մերձավոր Արևելքում ԻՊ-ի դեմ գործողություններին մասնակցելու համար այնտեղ են գտնվում մոտավորապես 780 ավստրալացի զինծառայողներ:
Ինչպես հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Մարիս Փեյնը, երկիրը մտադիր է նույնքան աջակցություն պահպանել ԻՊ-ի դեմ պայքարում:
Ավելի վաղ ավստրալական լրատվամիջոցները հաղորդել են, որ առաջին անգամ երկրի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլն է մերժել ԱՄՆ-ի հայցը՝ ավելի մեծ թվով զինվորականներ ուղարկելու հակամարտության գոտիներ:
Դեկտեմբերին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը դիմել էր ջիհադիստների դեմ պայքարի կոալիցիայի անդամներին՝ ռազմական գործողություններում իրենց ավանդը մեծացնելու խնդրանքով: Փոխանցում է BBC-ն:
‘