‘Ավստրալիան նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Ռուսաստանի դեմ’

751

Ավստրալական իշխանությունները որոշել են ընդլայնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Նոր պատժամիջոցները կառնչվեն պաշտպանական-արդյունաբերական համալիրին, ֆինանսական և նավթագազային արդյունաբերությանը:

Ավստրալիայի վարչապետի խոսքով՝ ավստրալական պատժամիջոցները կխստացվեն, որպեսզի համապատասխանեն ավելի վաղ Եվրամիության կողմից մտցված սահմանափակումներին:

Նոր պատժամիջոցները արգելք կսահմանեն  Ռուսաստան զենքի արտահանման նկատմամբ և կսահմանափակեն ռուսաստանյան պետական բանկերի մուտքը ավստրալական արժութային շուկա:

Կիրակի օրը Եվրոպայի առաջնորդները պայմանավորվածություն են ձեռք բերել մեկ շաբաթվա ընթացքում նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում շարունակվող հակամարտության պատճառով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ՀՆԱ-ն 2014 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 27.3 տոկոսով. ԱՎԾ ‘
Հաջորդ հոդվածը‘Լավրով. ՌԴ-ի կողմից Ուկրաինայում ռազմական միջամտություն չի լինի’