Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցիների դեմ

428

Ավստրալիայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ռուսաստանցի ութ լրագրողի, ինչպես նաև մի շարք պետական ծառայողների ու կազմակերպությունների դեմ։

Այդ մասին ասվում է ՆԳՆ -ի՝ չորեքշաբթի հրապարակված նամակում։

Մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել՝ «Ռուսաստանն այսօր» (Россия сегодня) լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը, RT-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Նիկոլովը, լրագրող և հեռուստահաղորդավար Սերգեյ Բրիլյովը, հեռուստահաղորդավար Միխայիլ Լեոնտևը և այլք։

Բացի այդ, սահմանափակումներ են մտցվել ռուսաստանյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության և բելառուսական երկու ձեռնարկությունների դեմ։

Հակառուսաստանյան պատժացուցակում տեղ են գտել նաև Ուկրաինայի քաղաքացիներ՝ գերագույն ռադայի պատգամավորներ Տարաս Կոզակը և Իլյա Կիվան։

Ներկա դրությամբ Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի և բելառուսցի 812 քաղաքացիների, այդ թվում՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպես նաև ՌԴ-ի 47 խոշորագույն ձեռնարկությունների և կազմակերպությունների նկատմամբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Հոֆենհայմը» հեռացրեց գլխավոր մարզիչին
Հաջորդ հոդվածըՆախագահը հրաժարվել է մասնակցել գագաթնաժողովին