Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ փոխվարչապետների և պատրիարք Կիրիլի դեմ

426

Ավստրալիայի իշխանությունները պատժացուցակում ընդգրկել են Ռուսաստանի կառավարության փոխվարչապետների, նախարարների, նահանգապետների, ինչպես նաև Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին։

Բացի այդ, սահմանափակումներ են մտցվել նաև ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների և դրա ղեկավար Էլլա Պամֆիլովայի նկատմամբ։

Այն կազմակերպությունների ցուցակում, որոնց դեմ սահմանափակումներ են մտցվել, բացի «Կալաշնիկով» կոնցեռնից, «Ծովակալական նավաշինարան» ԲԸ-ից, «Տուպոլև» ՀԲԸ-ից և «Վ․Պ․ Մակեևի անվան պետական հրթիռային կենտրոն» ԲԸ-ից, տեղ են գտել նաև մեքենաշինական և ավիաշինարարական ձեռնարկություններ և կոնստրուկտորական գրասենյակներ, «Սոկոլովո» ֆոնդը, «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը, Հեռավորարևելյան բանկը և «Ռոսէկոնոմբանկ» ԲԸ-ն, ուրբաթ օրը հաղորդել է ավստրալական ՆԳՆ-ն։

Ներկա դրությամբ Ուկրաինայի շուրջ իրավիճակի կապակցությամբ Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել ավելի քան հազար ռուսաստանցի և բելառուսցի քաղաքացիների նկատմամբ, ներառյալ այդ երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինին և Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ դեսպան․ Ռուսաստանի ընդդիմախոսները պատրաստ չեն հրաժարվել միաբևեռ աշխարհակարգից
Հաջորդ հոդվածըՍալիվան․ ԱՄՆ-ը ռուսաստանյան միջուկային ուժերի պատրաստության փոփոխություններ չի տեսնում