‘Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել 50 ռուսաստանցիների և ուկրաինացիների նակատմամբ’

623

Ավստրիայում գործողության մեջ են մտնում 50 ռուսաստանցիների և ուկարինացիների նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է արտաքին գործերի նախարարության կայքը:

Ի նշան Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության  պաշտպանության՝ Ավստալիան նախապատրաստվող պատժամիջոցների մասին հայտարարել էր դեռևս գարնանը, սակայն սև ցուցակում հայտնված անձանց անունները հրապարակվել են միայն այսօր: Դրանց թվում են՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը, Ուկրաինայի արևելքում անջատականների առաջնորդներից մեկը՝ Իգոր Ստրելկովը, պատգամավորներ Ելենա Միզուլինան և Ալեքսեյ Պուշկովը, Ռուսաստանի նախագահի օգնականներ Վլադիսլավ Սուրկովը և Անդրեյ Ֆուրսենկոն և այլք:

Խոսքը տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև՝ Ավստրալիա մուտք գործելու արգելքի մասին է: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Աֆրիկյանների տան մոտից բերման են ենթարկել Կոնգրեսի ակտիվիստին’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի կառավարական ուժերն անցել են ակտիվ գործողությունների’