Ավստրալիան քննարկում է ՉԺՀ-ում Օլիմպիական խաղերի բոյկոտի հարցը

102

Ավստրալիայի կառավարությունը քննարկում է Չինաստանում Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտին միանալու հարցը, որի վերաբերյալ երկուշաբթի որոշում է կայացրել ԱՄՆ-ը։

Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է զբաղվածության, մասնագիտական պատրաստության, փոքր և ընտանեկան բիզնեսի գործերով նախարար Ստյուարտ Ռոբերտը։ «Ես կասեմ շատ հստակ, որ այդ հարցը ակտիվ քննարկման փուլում է»,- ասել է նա։

Ավելի վաղ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը նշել է, որ Ավստրալիան «կքննարկի Չինաստանի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցը», այդ թվում՝ Պեկինում ձմեռային Օլիմպիական խաղերը բոյկոտի ենթարկելու տարբերակը։ Այն հարցին, թե արդյոք Ավստրալիան կմիանա ԱՄՆ-ի բոյկոտին, վարչապետը պատասխանել է, որ երկրի կառավարությունը «կդիտարկի այդ տարբերակը»։

Երկուշաբթի Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը որոշում է կայացրել դիվանագիտական բոյկոտի ենթարկել Օլիմպիական խաղերը Չինաստանում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹալիբները պահանջում են ՄԱԿ–ի որոշումը վերանայել
Հաջորդ հոդվածըԸստ ԿՀՎ տնօրենի՝ ՌԴ–ն կարող է ռիսկի դիմել Ուկրաինայի հարցում