‘
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության B խմբի 1-ին տուրի շրջանակներում Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում Գերմանիայի հավաքականը մրցում էր Ավստրալիայի ընտրանու հետ: Գոլառատ խաղում ավելի ուժեղ գտնվեցին գերմանացիները՝ հաղթելով 2:3 հաշվով:
Հանդիպման մեկնարկում՝ 5-րդ րոպեին աչքի ընկավ Լարս Շտինդլը։ 41-րդ րոպեին Թոմաս Ռոգիչը վերականգնեց հավասարությունը, սակայն ընդամենը 3 րոպե անց Յուլիան Դրաքսլերը խփեց Բունդեսթիմի երկրորդ գոլը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։ Երկրորդ կեսում թիմերը մեկական գոլ խփեցին․ նախ 48-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լեոն Գորեցկան, ապա վերջնական հաշիվը ձևակերպեց Թոմի Յուրիչը։
B խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
1. Չիլի — 3 միավոր
2. Գերմանիա — 3
3. Ավստրալիա — 0
4. Կամերուն— 0
Կոնֆեդերացիաների գավաթ, B խումբ, առաջին տուր
Ավստրալիա — Գերմանիա՝ 2։3
Գոլերը՝ Ռոգիչ 41՛, Յուրիչ 56՛ — Շտինդլ 5՛, Դրաքսլեր 44՛ / 11-մետրանոց, Գորեցկա 48՛
‘