‘ Ավստրալիա-Հոլանդիա. Խաղից առաջ’

922

B խումբ, 2-րդ շրջափուլ. հունիսի 18, ժամը 20. 00, Պորտու Ալեգրի, «Բեյրա-Րի» մարզադաշտ

Մրցավար՝ Ջամել Այմուդն

 

Աշխարհի առաջնությունը ոչ միայն թափ է հավաքում, այլև արդեն այսоր այն լի է հետաքրքրական իրադարձություններով ու անակնկալներով:  Դրանցից մեկը բոլորին մատուցեց  Հոլանդիայի հավաքականը: Հարցն այստեղ այն չէ, որ վան Գալի թիմը հաղթեց աշխարհի առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդին, այլ այն, թե ինչպես դա արեց և ինչ հաշվով: Հենց դա էլ բոլորին զարմացրեց:   «Կարմիր ֆուրիա»-ն այդպիսի պարտություն չէր կրել արդեն գրեթե  50 տարի: Այդ իսկ պատճառով, Լուի վան Գալի թիմի հաջողությունը քննարկում էր ողջ աշխարհի մարզական մամուլը, իսկ հանդիպումը ընդմիշտ կմտնի համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ: Հիմա Հոլանդիայի հավաքականը պետք է դուրս գա հաղթողի այդ վիճակից  և  տրամադրվի ոչ այնքան բարդ ու  վտանգավոր  հակառակորդի հետ խաղին: Իրականում, հնարավոր է , որ սեփական  հանգստության և հակառակորդին չգնահատելու հետևանքով «նարնջագույնները» այս պայքարում միավորներ կորցնեն: Ամեն դեպքում, Հոլանդիայի և Ավստրալիայի հավաքականները իրենց դասակարգմամբ և որակով անհամեմատելի են:Ավստրալիացիները այս մրցաշարը սկսեցին Չիլիի հավաքականի հետ պայքարով:  Չիլիացիներն այսоր իրենց բարձունքում են, սակայն նրանց ընդհանուր խաղամակարդակն ավելի ցածր է, քան Իսպանիայինը կամ Նիդեռլանդներինը:  Ամեն դեպքում, Չիլիի հավաքականի դեմ պայքարում ավստրալացիները  շատ անգույնն էին, երբեմն նույնիսկ անоգնական: Այո, ինչ-որ պահերի Անգելոս Պոստեկոգլիի   սաները փորձեցին ցուցադրել իրենց  ուժը  և խփեցին գեղեցիկ գոլ, բայց ամբողջության մեջ  Չիլիի առավելությունն ակնհայտ էր:  Ներկայում՝ Ավստրոալիայի՝ խմբից դուրս գալու  հնարավորությունները  ֆանտաստիկայի ժանրից  են:  Իսկ ամենատխուրը այս հավաքականի համար այն է, որ Չիլիի հետ պայքարի վերջնամասում թիմն այդպես էլ  չկարողացավ իր բնավությունը և հաղթանակի հասնելու կամքը ցուցադրել:  Ըստ էության, Ավստրաիլիայի համար այս վճռորոշ խաղում  ընտրանին պետք  է շատ լավ տրամադրվի: Իսկ,  եթե անկեղծ լինենք, նույն մոտիվացիայի դեպքում «նարնջագույնների» հետ  պայքարելն ուղղակի իրական չէ:

Իսպանիայի դեմ հրաշալի մենամարտ անցկացրին Հոլանդիայի հարձակման գծի առաջատարներ Արիեն Ռոբեն ու Ռոբին վան Պերսին:  Այս երկու ֆուտբոլիստներն էլ ցույց տվեցին, որ անհավանական լավ մարզավյճակում են: Եթե այս ֆուտբոլիստները 

Հոլանդիան   գերազանցում է  իր  հակառակորդին բոլոր դիրքերում:  Բայց հատկապես զգալի է տարբերությունը հարձակման գծում: Ներկայում Ավստրալիայի  հավաքականում ուղղակի չկա բարձրակարգ հարձակվող, այնպիսին, ինչպիսին իր ժամանակ Մարկ Վիդուկն ու Հարի Կյուելն էին: Այդ պատճառով էլ Անգելոս Պոստեկոգլին, ստիպված է սուր հրաձակումների ժամանակ оգտագործել անսովոր Թիմ Կեհիլին: Այո, հենց Կեհիլը Չիլիի դարպասը խփեց միակ գոլը, թեև ակնհայտ էր, որ այդ դիրքը նրա համար անսովոր էր:

Հոլոնդիայի հավաքականի  առավելությունը մարզիչների դասակարգումն է: Չթերագնահատելով  Անգելոս Պոստեկոգլիի մարզչական վարպետությունը, նշենք, որ նա շատ հեռու է այն բարձունքներից, որին հասել է վան Գալը:  .

Հոլանդիայի հավաքականը այս խաղի  ակնհայտ և անբեկանելի ֆավորիտն է: Ոչ  մի կասկած չկա, որ այսоր երեկոյան Հոլանդիայի հավաքականը վան Գալի ղեկավարությամբ , վստահորեն կհաղթի Ավստրիալիային:

Նախորդ հոդվածը‘Գյուղնախարարը ավելացնում է տարօրինակ օրենքների ցանկը. Արգելվում է կենդանիների մարմնի դյուրազգաց մասերի սեղմումը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլային մերձեցո՞ւմ 2. Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքներն ամբողջովին պատրաստ են Թուրքիայի ուղղությամբ երթևեկության բացմանը’