Թուրքիան չեզոք դիրք է զբաղեցնում ուկրաինական ճգնաժամում՝ աշխատանքային հարաբերություններ պահպանելով թե՛ Կիևի և թե՛ Մոսկվայի հետ, այդ պատճառով էլ նա ավելի մեծ հնարավորություններ ունի դառնալու խաղաղ բանակցությունների հարթակ, քան Ավստրիան և Շվեյցարիան, որոնք կորցրել են չեզոքության քաղաքականությունը, կարծում է Ավստրիայի ԱԳՆ նախկին ղեկավար Կարին Կնայսլը։
«Թուրքիան, մասնավորապես, աշխատանքային լեզու ու բազմաթիվ խողովակներ է գտնում ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ։ Ուստի ես կարող եմ միանշանակ պատկերացնել, որ Ուկրաինայի վերաբերյալ ստորագրությունները, բանակցությունները անցնեն Ստամբուլի կամ Անթալիայի տարածքում ինչ-որ տեղ, որտեղ արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն պարբերաբար դիվանագիտական ֆորումներ է անցկացնում, այլ ոչ թե ավստրիական կամ շվեյցարական հաստատություններում»,- РИА Новости-ին ասել է նախկին նախարարը։
Նա պարզաբանել է, որ թե՛ Ավստրիան, թե՛ Շվեյցարիան չեզոք երկրներ են, բայց նրանք զրկվել են չեզոք քաղաքականությունից։ Ուկրաինայի դեպքում՝ Ավստրիան ակնհայտորեն կողմերից մեկին է աջակցում, ասել է նա՝ հիշեցնելով, որ երկրի դաշնային նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Վան դեր Բելենը առաջին այցը կատարել է Կիև, այլ ոչ թե հարևան երկիր։
«Այդպիսով, ակնհայտ է կողմնակալ վերաբերմունքը։ Իսկ ՆԱՏՕ-ի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան և Հունգարիան, դե ֆակտո, ո՛չ դե յուրե, այլ դե ֆակտո՝ ավելի չեզոք արտաքին քաղաքայանություն են վարում»,- հավելել է Կնայսլը։
Փոխանցում է ria.ru-ն։
