‘
Ավստրիայի դատախազությունը հետաքննություն է սկսել և կասկածում է, որ ՖԻՖԱ-ն ու Ավստրիայի ֆուտբոլային միությունը անօրինական պայմանավորվածություն են ունեցել:
— Ավստրիայի ֆուտբոլային միության ներկայացուցիչները կասկածվում են այն բանի մեջ, որ 2014 թվականին ՖԻՖԱ-ից 100 հազար եվրո են պահանջել, որպեսզի կառույցի նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանեն Զեպ Բլատերի թեկնածությունը: Գումարը պետք է փոխանցվեր աֆրիկյան ֆուտբոլային ակադեմիայի հաշվին,- Reuters-ին է այս մասին հայտնել դատախազության մամուլի քարտուղարը:
Ավստրիական լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ գումարը փոխանցել են Ավստրիայի ֆուտբոլային միության հաշվին, սակայն կառուցը այն վերադարձերել է ՖԻՖԱ, ինչից հետո գումարն հատկացրել են աֆրիկյան բարեգործական ծրագրի, որը ղեկավարում է Ավստրիայի ֆուտբոլային միության նախագահ Լեո Վինդտների կինը: Վինդտները հաստատել է դա և ընդգծել, որ գումարն ուղվել է լավ գործի համար և ինքն իրենց ոչնչում չի մեղադրում:
‘