‘Ավստրիայի դեսպանատուն. Ուկրաինացի քաղաքական գործիչներն ավստրիական անձնագրեր չունեն’

564

Կիևում Ավստրիայի դեսպանությունը հերքել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ  Ազարովի, երկրի վարչապետի պաշտոնակատար Սերգեյ Արբուզովի և Ուկրաիանայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևի՝ ավստրիական անձնագիր ունենալու վերաբերյալ տեղեկատվությունը, այսօր հաղորդել է УНИАН գործակալությունը:

Նախորդ օրը լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել, թե Եվրախորհրդարանում «կանաչների» խմբի համանախագահ Ռեբեկա Հարմսը հայտարարել է, որ հիշյալ քաղաքական գործիչներն ավստրիկան անձնագրեր ունեն: Ավելի ուշ կուսակցութայն մեկ այլ ներկայացուցիչ նշել էր, թե Հարմսն ընդամենը ենթադրել է, այլ ոչ թե պնդել, որ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաները Ավստրիայի անձնագիր ունեն: Փոխանցում է ria.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի համանախագահ. ՀՀ Պնախարարը մեզ ներկայացրեց իր տարբերակը, բայց ամեն ինչ չէ, որ համընկնում է’
Հաջորդ հոդվածը‘2013-ին 2031 ծառ է ապօրինի հատվել ‘