Ավստրիայի կանցլերը հրաժարական է տվել

95

Եվրոպական քաղաքական վերնախավի գերաստղը, քաղաքական վունդերկինդը, 29 տարեկանում՝ ԱԳՆ ղեկավարը, հեռանում է։ 35 տարեկանում, երբ շատերը նոր-նոր սկսում են, նա արդեն հեռանում է

Ֆինանսական դատախազությունը Սեբաստիան Կուրցին և նրա ինը զինակիցներին կասկածում է ոչ վաղ անցյալում կեղծիքի և կոռուպցիայի մեջ։ Իբր՝ 2016-2018 թթ․ նրանք հարկատուների փողով կեղծ սոցհարցումներ են պատվիրել ապագա վարչապետի օգտին։

Անցյալ շաբաթ դաշնային գրասենյակում, ֆինանսների նախարարությունում և իշխող կուսակցության կենտրոնակայանում խուզարկություններ են կատարվել։

Կուրցը դրանք «սադրանք» է անվանել։ Բայց, այնուամենայնիվ, հրաժարական է ներկայացրել, որպեսզի նույնիսկ ակնարկ չլինի, թե նա ճնշում է գործադրում հետաքննության վրա։

Կուրցի հեղինակությունն այնքան անբիծ է, որ արդեն վաղուց նրան վարկաբեկելու ժամանակն էր։  Բացի այդ՝ նա այնքան ստատուսային հակառակորդներ ունի, որ հնարավոր չէ հարյուր տոկոսով բացառել քաղաքական պատվերը, նշում է Sputnik-ի լրագրողը։ Ընդ որում՝ նա դեռ նախկինի պես Ավստրիական ժողովրդական կուսակցության առաջնորդն է, այսինքն՝ չի բացառվում, որ վերադառնա, ասենք, կառավարական ճգնաժամով պայմանավորված արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԲաթումում փլվել է հիվանդասենյակի առաստաղը
Հաջորդ հոդվածըԻնչպե՞ս ձևակերպել իշխանափոխության անհրաժեշտությունը. ՉԻ