Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը մեղադրվում է կոռուպցիայի մեջ

133

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի նկատմամբ հետաքննություն է սկսվել կաշառակերության և պաշտոնեական հանցագործությունների կասկածանքով։

Երկրի դատախազությունը կասկածներ ունի, որ կառավարության ղեկավարը և նրա ևս մի քանի մերձավորներ պետական փողերով կաշառել են ավստրիական լրատվամիջոցներից մեկի խմբագրությանը, որպեսզի ապահովեն իրենց քաղաքական գործունեության լուսաբանումը շահավետ լույսի ներքո։

Կուրցի գրասենյակում, Վիեննայում նրա Ավստրիական ժողովրդական կուսակցության շտաբում, ինչպես նաև ֆինանսների նախարարությունում չորեքշաբթի խուզարկություններ են կատարվել։ Դատախազության տվյալներով՝ հետաքննություն է տարվում անձամբ կանցլերի ու ևս ինը հոգու նկատմամբ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ի և ՉԺՀ-ի առաջնորդները կարող են հանդիպել մինչև տարեվերջ
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 1309 նոր դեպք, 26 մահ