‘Ավստրիայում ավտոբուսի վարորդը վերադարձրել է կորցրած կես միլիոն դոլարը ‘

551

Վիեննայում հանրային ավտոբուսի վարորդը, սալոնում ավելի քան կես միլիոն դոլար պարունակող պայուսակ հայտնաբերելով, հանձնել է ոստիկանություն, հայտնում է BBC-ն:

Ոստիկանությանը հաջողվել է գտնել պայուսակի տիրոջը բանկային կտրոնի միջոցով, որը դրված է եղել պայուսակնում՝ թղթադրամների հետ միասին: Պայուսակի տերը՝ մի տարեց կին, դրանում ողջ կյանքի ընթացքում կուտակած իր խնայողություններն է պահել: Դեռեւս հայտնի չէ, արդյո՞ք կինը հատուցել է բարեխիղճ վարորդին՝ պայուսակը վերադարձնելու համար, սակայն հայտնի է, որ ոստիկանությունը դրվատել է վարորդին ազնվության համար: 

Նախորդ հոդվածը‘«Մշակույթի նախարարն ու Պատմության թանգարանի տնօրենը ստում են՝ անգամ չհամաձայնեցնելով միմյանց հետ» ‘
Հաջորդ հոդվածը‘You Tube-ում հոլովակ է հայտնվել, որտեղ կոչ է արվում պատրաստվել Ասադի ռեժիմի տապալմանը (տեսանյութ)’