‘
Ավստրիայի հավաքականի նախկին հարձակվող Սանել Կուլյիչը հինգ տարվա ազատարզրկման է դատապարտվել պայմանավորված խաղերում իր մասնակցության համար: Իսկ գործընկերը՝ Տաբոգան, դատապարտվել է երեք տարի ազատազրկման: Գործով անցնող ևս վեց հոգի պայմանական ժամկետներ են ստացել,- Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Նախկին ֆուտբոլիստները մեղադրվել է 2004-2013 թթ.-ին Ավստրիայի առաջին և երկրորդ դիվիզիոնների 18 խաղերում արդյունքների կազմակերպման մեջ:
Հետաքննության վարկածով՝ հանցագործները մեկ հանդիպման համար 7-25 հազար եվրո են ստացել, ինչն էլ տարբեր երկրների հանցավոր խմբավորումներին թույլ է տվել խաղադրույքներով գումարներ շահել:
Որպես գլխավոր վկա հանդես է եկել Կուլյիչի հանցակիցը՝ պաշտպան Դոմինիկ Տաբոգան, ով հայտարարել է, որ իրեն սպառնացել են և այդ պատճառով է ինքը նման քայլի գնացել:
Նշենք, որ Ավստրիայի հավաքականի կազմում Կուլյիչն անցկացրել է 20 հանդիպում:
‘