Ավստրիան անցանկալի անձ է հայտարարել հանրապետության տարածքում հավատարմագրված ռուսաստանցի չորս դիվանագետների։
Այդ մասին ասվում է ավստրիական ԱԳՆ-ի Twitter-յան էջում հինգշաբթի հրապարակված հաղորդագրության մեջ։
Հանրապետության ԱԳՆ-ն նաև տեղեկացրել է, որ արտաքսվող դիվանագետները երկիրը պետք է լքեն մինչև փետրվարի 8-ը։
2022 թ․ ապրիլի 7-ին ավստրիական իշխանությունները հայտարարել էին Վիեննայում Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակիցների և Զալցբուրգում ՌԴ գլխավոր հյուպատոսության մեկ աշխատակցի արտաքսման մասին։ Ինչպես այս անգամ՝ այն ժամանակ նույնպես Վիեննան ռուսաստանցի դիվանագետներին մեղադրել էր «երկրի տարածքում դիվանագիտական կարգավիճակին անհարիր գործունեություն ծավալելու» համար։
Փոխանցում է tass.ru-ն։