‘Ավստրիա. Նախկին դեսպան Ալիևի մահը ինքնասպանություն է ճանաչվել’

789

Ավստրիացի դատախազները հաղորդել են, որ Ղազախստանի նախկին դեսպան Ռահատ Ալիևի դիազննումը բռնի մահվան նշաններ չի հայտնաբերել: Նախնական տվյալներով՝ Ալիևն ինքնասպանություն է գործել Վիեննայի Յոզեֆշտադտ բանտի մենախցում:

Անցյալ տարվա դեկտեմբերին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին փեսային 2007 թ. երկու բանկիրների սպանության մեղադրանք էր ներկայացվել: Ալիևն ինքը, որ մի ժամանակ բարձր պաշտոններ էր զբաղեցնում Ղազախստանում, հերքում էր իր հասցեին բոլոր մեղադրանքները: Նրա խոսքով՝ ինքը «շնորհազրկվել» էր, քանի որ մտադրություն էր հայտնել առաջադրվել Ղազախստանի նախագահի պաշտոնում:

Մի քանի շաբաթ առաջ Ալիևը երեք հոգանոց բանտախցից տեղափոխվել էր մենախուց: Ընդ որում՝ բանտի աշխատակազմի տպավորությամբ՝ նա ամենևին հակված չէր ինքնասպանության: Հաղորդվում է, որ թունաբանական հետազոտության արդյունքները հայտնի կդառնան մի քանի օրից:

Մահվան օրը Ալիևը պետք է ցուցմունք տար իր երկու խցակիցների կողմից հնչած սպառնալիքների առթիվ հարուցված գործով, որոնք սպառնացել էին սպանել նրան այնպես, որ դա ինքնասպանության տեսք ունենա: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մանուկյան. Ի՞նչ փոխվեց, որ հիմա էկոնոմիկայի նախարարությունն է փոխում նախագիծը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն 3 մլն դոլար է խոստանում ռուսաստանցի կիբեռհանցագործի համար’