‘Ավտոճանապարհները անցանելի են, Հայաստանի տարածքում առանց տեղումների եղանակ է’

678

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Հայաստանի ողջ տարածքում  առանց տեղումների եղանակ է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:


Նախորդ հոդվածը‘Լորան Բլան. «Շատ պարտքեր ունեցող ակումբների, օրինակ «Ռեալի», նորեկներ ձեռք բերելու հնարավորությունները պետք է սահմանափակել»’
Հաջորդ հոդվածը‘«Սամպդորիան» ու «Էվերթոնը» չեն կարողանում համաձայնության գալ Սամուել Էտո´Օի տրանսֆերի շուրջ’