‘Ավտոճանապարհները դժվարանցանելի են’

1122

‘

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 207-237 կմ-ում առկա է մառախուղ՝ տեսանելիությունը մինչև 50մ:

Ձյուն է տեղում Շիրակի մարզի Արթիկ, Մարալիկ, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան, Իջևան, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Տաշիր քաղաքներում: 

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

‘

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Ավետիսյանների տանը հայտնաբերվել է 28 պարկուճ’
Հաջորդ հոդվածը‘Նախագահների հանդիպմանը հրավեր չստացած Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՏՄ մաքսային կառույցների ղեկավարներին’