‘Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ մերկասառույց է և մառախուղ’

597

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արագածոտնի մարզում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է:

Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում թույլ ձյուն է տեղում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: 

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ   դեկտեմբերի  15-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Տավուշի, Ճամբարակի և Կապանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու  կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Գորիսի ավտոճանապարհներին  տեղում է  ձյուն: 

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները:

Նախորդ հոդվածը‘Պեպեի յուրօրինակ ցուցանիշը’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Ես կանեմ ինձանից կախված ամեն ինչ ձեզանից յուրաքանչյուրին երջանկացնելու համար»’